Ճիշտ երգեցողությունը կարող է լինել մարդու բարդույթները հաղթահարելու շատ էֆեկտիվ ձև։

Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ հասկացել են երաժշտության զորությունն ու դասել կոնկրետ գիտությունների շարքին։ Երաժշտությամբ հիվանդություններ են բուժել……

Ճիշտ երգելու ժամանակ ստեղծվում է բնական ադեկվատ վիճակ որը լավագույնս բուժում է մարդու հոգեբանական ու նաև դրանից բխող ֆիզիկական խնդիրները։

 

Որն է ճիշտ երգեցողությունը

Երգելու ժամանակ շատ կարևոր է թե ինչի վրա է կենտրոնանում միտքը։

Երգեցողությունը անմիջապես կապված է շնչառության հետ, իսկ շնչառությունը դա տիեզերական ինֆորմացիա է մեր օրգանիզմի համար, կյանքի սկիզբն ու վերջը։
Միտքը պիտի կենտրոնանա օրգանիզմի շարժիչ ուժի’ շնչի վրա։

 

Շունչ

Երգելու ժամանակ շունչը զգալը առաջնային խնդիր է։

Մի հնչյունի վրա երկար պահում ենք ձայնը ու շնչով ուժեղացնում,մեղմացնում այնքան, մինչև որ կզգանք մեր շունչը ձայնի համար աշխատեցնող մկանները։

Մեր գործը ամբողջ երգեցողության ժամանակ էդ մկանների հետ է, ոչ թե ձայնալարերի կամ բերանի, որտեղ ձայնը վերջնական ձև է ստանում։

 

Ձայնարտաբերման ժամանակ շունչը անցնում է մեր օրգանիզմով ու ապահովում այն նոր ինֆորմացիայով։

Պետք է շատ շնչառական վարժություններ անել ու զարգացնել վերոնշյալ մկանները։
Շնչառական վարժության ժամանակ կարող է նույնիսկ մի փոքր գլխապտույտ առաջանալ։ Ինֆորմացիոն դաշտի փոփոխությունը բերում է արյան շրջանառության թարմացման, ուղեղի սնուցման, ինչից էլ փոքր գլխապտույտի առաջացման։ Բայց դա միայն սկզբնական շրջանում։ Հետո օրգանիզմը սովորում է մեծ թափով ինֆորմացիոն ալիքների։

 

Ձայնարտաբերում

Ձայնալարերը մկաններ են որոնք շփվելով շնչի հետ տատանվում են ու իրենց երկարությանը համապատասխան ալիքային հաճախությամբ ձայն արձակում։ Որքան երկար են ձայնալարերը այնքան ցածր են հաճախությունները։

 

Նախ և առաջ պետք է փորձել գտնել ձայնի բնական վիճակը, որովհետև հատկապես հասունացման տարիքում տարատեսակ բարդույթների արդյունքում մարդը շեղումներ է ունենում իր բնական վիճակից ու էդ շեղումները շատ պարզ արտահայտվում են ձայնարտաբերման մեջ։ Էդ ժամանակ է ձևավորվում մարդու ձայներանգը (տեմբր), որն ինչպես մեր յուրաքանչյուրի տեսակը յուրահատուկ է ու չկրկնվող։

 

Բնական վիճակը գտնելու համար հանգիստ շնչում ենք ու առանց ձայնին որևէ ուղղություն կամ ձև տալու թողնում որ դուրս գա։ Հետո պահված հնչյունը ուժեղացնում ենք ու մեղմացնում։ Էս պրոցեսի ժամանակ լավագույնս մարդը զգում է իր շնչի աշխատանքը, որի ժամանակ էլ ձայնը ստանում է շնչի շիթի ճիշտ ձևը։

Դա ձայնարտաբերման սկզբնական ձևն է, որի հիմքով հետո կարելի է ինչ ձևով ու էսթետիկայով ասես երգել։

 

Ձայնը մշակելու ժամանակ չի կարելի շեշտը դնել ձայնուժի վրա։ Ձայնուժը կապված է շնչի հետ, իսկ շունչը միայն ֆիզիկական երևույթ չէ, կապված է մեր մտքի, էներգետիկ դաշտի հետ։ Պահեր կան երբ էդ դաշտը փակ է, ուզում ենք հանգստանալ, նստել, մտածել…. Էդ ժամանակ ձայնն էլ է փակվում, մեղմանում։ Մի ուրիշ պահի կարող է շունչը բացվել ու մենք ուզենանք սրտանց գոռալ, վազել, թռնել….

Երգեցողությունը պիտի համահունչ լինի մեր հոգեվիճակին, որ բնական ստացվի, որ լսողին էլ հաճելի լինի։ Լսողին առաջին հերթին փոխանցվում է մեր հոգեվիճակը հետո արդեն ձայնը։ Հակառակ դեպքում կդառնանք ձայնարտաբերման գործարան։

 

Հետաքրքիր է, բայց ճիշտ ձայնարտաբերման ժամանակ  ուղղվում է նաև երգելու ինտոնացիան….


Էս ամենին հաջորդում է ինչ որ մի երգի կատարում, որն արդեն կապված է մեր կյանքի, կենցաղի, ընկալումների, ճաշակի հետ ու ենթակա է անընդհատ զարգացման։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s