Գյումրիում ավելացավ ևս մի տաքուկ անկյուն <<ուսուցչական երգչախմբի>> տեսքով:

Հոկտեմբերի 10-ին խմբի առաջին համերգն էր…..

Մի քիչ պատմեմ էս յուրահատուկ խմբի ձևավորման մասին.
Նախ խումբը չէր ստեղծվի եթե չլիներ Աշոտ Բլեյան շատ հետաքրքիր մարդը, որն ի տարբերություն Գյումրիի ղեկավարների, որոնց արժեհամակարգը թույլ չտվեց բավարար չափով կարևորել ու բյուջե տրամադրել խմբի ստեղծման համար՝ դրեց ու ֆինանսավորեց, ապահովեց խմբի ղեկավարի աշխատավարձը:

Խմբի մյուս մասնակիցները կամավորներ էին, ինչն էլ մի քիչ դժվարացրեց սկզբնական փուլը: Պատկերացրեք հիմնականում ամուսնացած կանայք, ովքեր բացի աշխարհի ամենածանր՝ երեխաների հետ աշխատանքից բացի ունեին նաև ընտանեկան հոգսեր….. Մի խոսքով էնքան բացականեր եղան, որ վերջը խումբը ցրվեց:

Խմբի ղեկավարը, ով պատասխանատվության խնդիր ուներ համառորեն սկսեց այլ ելքեր փնտրել ու ելքը գտնվեց Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում, որտեղ կար բավականին պարարտ հող տիկին Aida Nikolyanի տիկին Narine Melkonyanի ու դպրոցի տնօրեն տիկին Վարդանյանի տեսքով: 😉

Տիկին Նարինեն խմբի ղեկավարին հուշեց որ ոչ թե ուսուցիչներին հրավիրի, այլ ինքը <<հրավիրվի>> ուսուցիչների մոտ, այդ դեպքում բոլորն էլ դասերից հետո հաճույքով մի 20 րոպե կերգեն հետո կգնան տուն…

Ու էդպես 10-րդ հիմնական դպրոցում ստեղծվեց էս գեղեցիկ խումբը, որն իհարկե այսքան շուտ ու այս որակով համերգի դուրս չէր գա, եթե չլինեին խմբի համով-հոտով, շատ տաղանդավոր, գեղեցկուհի ուսուցչուհի-երգիչները:

խմբի հիմնական նպատակն է սովորել, հետո աշակերտներին սովորեցնել արդեն իսկ բավականին մոռացված մաքուր ժողովրդական երգերը:

Առաջին համերգին հնչեցին Շիրակի շրջանի ժողովրդական երգեր, որոնք լսելով կարող եք ինքներդ ձեզ վրա հասկանալ ինչքանով գիտեք ձեր ազգային մշակույթը ու հետևություն անել խմբի գոյության, գուցե խմբին միանալու կամ ինչ որ կերպ աջակցելու կարևորության մասին: 😉

Սպասեք հետագա անակնկալների

Leave a comment